Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելով՝ Հայաստանը չափազանց կարեւոր որոշում  կայացրեց: Փետրվարի 15-ին Երեւանում լրագորղների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ, «ԿՊՌՖ»-ից պատմագավոր Լեոնիդ Կալաշնիկովը:

Քաղաքական գործիչը  հիշեցրեց, որ Սիրիայում մեծ հայ համայնք կա:

«Երկրորդ՝ Հայաստանը  չվախեցավ Արեւմուտքից, չվախեցավ նրա արձագանքից», - նշեց Կալաշնիկովը:

Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ չի հասկանում, թե ինչու չի կարելի համագործակցել Սիրիայի կառավարության հետ, որը աշխատում է երկրի քաղաքացիների հետ:

Նա ընդգծեց, որ Հայաստանի կողմից այս առաքելությունը Ռուսաստանում հավանաբար կգնահատվի:

«Դեռ կտեսնեք: Քանի որ լայն հանրությունը դեռեւս չգիտի այդ մասին: Սակայն տվյալ քայլը որոշակի կերպ կգնահատվի», -

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ 83 անձից կազմված հայ մասնագետների խումբը ժամանել է Սիրիա: Խումբը ներառում է հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ եւ բրիգադներ, որոնք ապահովում են մասնագետների անվտանգությունը: