Լիբիայի ուժայի կառույցների աշխատակիցները փետրվարի 28-ին Տրիպոլիում կրակ եռն բացել լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի հակառակորդների վրա, մի քանի մարդ զոհվել է, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը`հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե մոտ 400 ցուցարարներ են հավաքվել լիբիական մայրաքաղաքի արեւելյան հատվածում: Իրենց հերթին` ուժայիններն օդ են կրակել` ամբոխին ցրելու համար: «Երբ բողոքի ակցիայի մասնակիցները մոտեցել են Սուկ –Ջումաին (շուկայի հրապարակ), հայտնվել են Քադաֆիի զինված մարդիկ` քաղաքացիական հագուստով: Նրանք կրակ են բացել անզեն մարդկանց վրա, որոնցից շատերը զոհվել են, կան վիրավորներ»,-գրում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Բենգազիում լույս տեսնող Quryna թերթը: