Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայհոյել է եւ «հիմարագույն գաղափար» անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մինչեւ ապրիլի 30-ը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը, գրում է The Washington Post-ը:

Ըստ հրատարակության՝ Գրեմը հայհոյել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ զրույցում, երբ վերջինիս հարցրել է՝ ճիշտ է արդյոք, որ ԱՄՆ-ն մտադիր է մինչեւ ապրիլի 30-ը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերել:

 «Հիմարագույնն այն գաղափարներից, որը ես երբեւէ լսել եմ», —ասել է Գրեմը՝  տեղեկանալով, որ որոշումը հաստատվել է:

Այս մասին խոսելիս նա նաեւ անպարկեշտ արտահայտութւուն օգտագործել, գրում  է Gazeta-մ:

Փետրվարի սկզբին Թրամփը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ զորքերը կվերադառնան Սիրիա եւ Աֆղանստան: