Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը փորձում է հերոս ձեւանալ: Նման կարծիք է հայտնել Լիբիայի առաջնորդ Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը: Նրա խոսքով` պաշտոնական Լոնդոնը ցանականում է «ստանալ լիբիական նավթը»:
Խոսելով արաբական երկիր ռազմական ներխուժման մասին` Քադաֆիի որդին հայտարարել է, թե երկիրը չի վախենում իրադարձությունների նման զարգացումից` միաժամանակ նշելով, որ դա անընդունելի է:
Նշենք, որ փետրվարի 28 –ին Դ. Քեմերոնը հայտարարել էր, թե Քադաֆիի ռեժիմի նկատմամբ ուժի կիրառումը չի բացառվում: Նա ասել էր, թե միջազգային հանրությունը չպետք է «մատների արանքով նայի» Լիբիայում կատարվող իրադարձություններին եւ նրան, թե ինչպես է ներկա ռեժիմը ռազմական ուժ կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերից Լիբիայում հակակառավարական զանգվածային ցույցեր են անցկացվում` Քադաֆիի հրաժարականի պահանջով:





























