Կոտ դ` Իվուարում ինը թերթ հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Լրատվամիջոցները չէին ենթարկվում գործող իշխանություններին կամ բացահայտ սատարում էին ընդդիմադիր Ալասանա Ուատարային:

Ըստ դիտորդների` մինչ այդ, մոտ երկու ամիս թերթերի աշխատակիցներն ստանում էին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, ինչպես նաեւ նրանց  զանազան տույժեր էին ներկայացվում:

Gazeta.ru-ի փոխանցմամբ`փակման համար անմիջական առիթ է դարձել Nouveau Reveil պարբերականի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը, որը լույս չի տեսնում փետրվարի 25-ից` Ուատարայի կողմնակիցների նկատմամբ ոստիկանության եւ զինավորականների հաշվեհարդարի վերաբերյալ լուսնկարները հրապարակելուց հետո:

Մնացած թերթերը հայտարարել են փակվելու մասին ի նշան համերաշխության: