Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը փետրվարի 28-ին ելույթով հանդես է եկել ԱՄՆ ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS): Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ հանրահայտ ռազմավարական կենտրոնների ՀարավայինԿովկասի եւ հակամարտությունների կարգավորման հարցերով առաջատար փորձագետներ եւ կենտրոնի աշխատակիցներ:
Գ. Պետրոսյանը հանգամանելիորեն ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ ներկայացրել է տարածաշրջանում գործընթացների զարգացման հեռանկարները: Ելույթից հետո ԼՂՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկանների հարցերին:
Հարկ է նշել, ԼՂՀ ԱԳ նախարարի ելույթը հնարավորություն տվեց ամերիկյան փորձագետներին «առաջին աղբյուրից» ուղղակիորեն լսելու ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը: Նախարարի ելույթն այս հեղինակավոր «think tank»-ում ինքնին եւս մեկ անգամ ցույց է տվել Ղարաբաղն անտեսելուն ուղղված ադրբեջանական ջանքերի սնանկությունը:





























