Հայաստանի Հանրային խորհրդի Ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովը մարտի 4-ին բաց քննարկումներ է նախաձեռնել՝ «Սփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման եւ կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարությունը» թեմայով:
ՀԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանից եւ Սփյուռքից ստացված բազմաթիվ առաջարկություններից ելնելով, թեման ներկայումս քննարկման է դրված «Հանրային կարծիքի շտեմարան» տեղեկատվական բազայի՝ Ինտերնետով սոցիոլոգիական հետազոտությունների http://www.sociology.am/ կայքում: Հանձնաժողովը քննարկումները հրավիրում է՝ հաշվի առնելով սահմանադրության փոփոխություններ պահանջող այս հարցի կարեւորությունը, ինչպես նաեւ, համազգային կառույցների, խորհրդարանական ուժերի դիրքորոշումները պարզելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ երկպալատ խորհրդարանական համակարգի անցնելու մասին խոսել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նշել է, որ այդ նախաձեռնությունը պաշտպանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս նախաձեռնության կողմնակիցները նշում են, որ դրանով սփյուռքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մսնակցել Հայաստանի կառավարմանը:




























