Ղազախստանում ավարտվել է 2011թ. ապրիլի 3-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման գործընթացը: Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` նախագահի պոշտոնին հավակնում է չորս թեկնածու:

Ըստ Baltinfo-ի` ընտրություններին մասնակցության ընդհանուր առմամբ 22 հայտ է ստացվել: Առաջինը փետրվարի 18-ին գրանցվել է «Նուր Օթան» կուսկացության կողմից առաջադրված գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: ԿԸՀ-ն գրանցել է նաեւ Ղազախստանի Կումունիստական ժողովրդական կուսակցության կենտկոմի քարտուղար Ժամբիլ Ահմեդբեկովին, Ղազախստանի հայրենասերների կուսակցության նախագահ, սենատոր Հանի Կասիմովին եւ էկոլոգիական «Տաբիգաթ» միության նախագահ Մելս Ելեուսիզովին: