Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի կեսերին կայցելի Ռուսաստան։

Սպասվում է, որ Էրդողանը կմասնակցի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստին, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Կրեմլի իր աղբյուրներին։

Խորհրդի առաջին նիստը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներն անցած տարի մայիսին անցկացրել էին Անկարայում։ Հենց այն ժամանակ էին Դմիտրի Մեդվեդեւը եւ Էրդողանը ստորագրել այս մեխանիզմի ստեղծման մասին հայտարարությունը, որի շրջանակներում մշակվում է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը։

Ռուսաստանի նախագահը Թուրքիայի մայրաքաղաքում հայտարարել էր, որ Խորհուրդը կոչված է դառնալ քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության արդյունավետ դաշտ։