Ստամբուլում ադրբեջանցին խողխողել է իր երկու հայրանակիցներին։

Ադբեջանի քաղաքացի 21-ամյա Հաշիմ Էյվազովը փորձել է ծեծել Կամրան Մահմեդովին, ով, նրա խոսքով, հետապնդում էր աղջիկներին։ Վերցնելով դանակը իր վրա հարձակված Էյվազովի  ձեռքից, Մահմեդովը դանակի մի քանի հարված է հասցրել հակառակորդին, մեջքի եւ սրտի շրջանում:

Մեկ այլ ադրբեջանցի՝ Իսմայիլով ազգանունով, դանակի հարվածներ է ստացել   որովայնի շրջանում։ Աղջիկների պաշտպան Էյվազովը ստացած վերքերից տեղում մահացել է։ Հիվանդանոց տեղափոխված Իսմայիլովի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծայրահեղ ծանր, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։