Թուրքիայում ոստիկանությունը «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում 16 հոգու բնակարաններում խուզարկություն է իրականացրել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կողմից խուզարկության են ենթարկվել նաեւ Milliyet-ի թղթակից, Հրանտ Դինքի սպանության մասին գիրք գրած Նեդիմ Շեների, Oda TV լրատվական կայքի գլխավոր խմբագրի, «Էրգենեկոն»-ի գործով կասկածյալ պրոֆ. Յալչըն Քյուչուքի, Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության աշխատակից Քաշըֆ Քոզինօլղլուի եւ այլոց բնակարանները։
Նշենք, որ Նեդիմ Շեների հրատարակած «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի պատճառով լրագրողի դեմ ոստիկանությունը դատական հայց էր ներկայացրել, սակայն դատարանը ի վերջո արդարացրել է նրան։




























