Turkish Airlines-ի Ստամբուլից Նյու Յորք չվերթի ժամանակ տուժել է 29 ուղեւոր, հաղորդում է Life –ը՝ հղում կատարելով NBC News-ին:

Նրանք վնասվածքներ են ստացել քամու ուժգին հոսանքի հետեւանքով:

Հաղորդվում է, որ միջադեպի պահին Boeing 777-ն արդեն մոտենում էր Ջոն Քենեդիի անվան օդանավակայանին: Ինքնաթիռում գտնվում էր 326 ուղեւոր եւ անձնակազմի 21 անդամ:

Տուժածների մոտ գրանցվել են կապտուկներ եւ քերծվածքներ հարվածներից: Վայրէջքից հետո բժիշկները բուժօգնություն են տրամադրել տուժածներին: