Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 44-ամյա Գեւորգ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Պարզվել է, որ փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, Գեւորգ Մ.-ն գյուղատնտեսական ակադեմիայի հարակից զբոսայգում բացահայտ հափշտակել է 15-ամյա մի տղայի բջջային հեռախոսը:
Դանակն ու հեռախոսն առգրավված են: Կատարվում է քննություն:




























