Ոստիկանության ծառայողները մարտի 2-ի երեկոյան Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցից բերման են ենթարկել 24-ամյա Գարիկ Օ.-ին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա գիշերը, բաց դռնից մուտք գործելով 50-ամյա Հովհաննես Ս.-ի տուն, գողացել է օղի թորելու սարքի պղնձե երեք կաթսա:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:




























