Ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 2-ին հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.10-ին Արշակունյաց պողոտայում բախվել է ավտոտեխսպասարկման կետի պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նույն օրը ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08.40-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 103-րդ կմ-ին բախվել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























