Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանության բաժնից ազատ է արձակվել նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին: Նրան ստիպել էին բացատրագիր գրել, սակայն նա հրաժարվել է` ասելով, որ ունի վնասվածքներ եւ պահանջում է դատաբժշկի դիմելու փաստաթուղթ: Փաստաթուղթը տրամադրելուց հետո Վարդգես Գասպարիին ազատ են արձակել:
Նրան ոստիկանության շենքի մոտ դիմավորել են կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անցկացրած առեւտրականներն, ինչպես նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:
Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել:




























