Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է զանգահարել փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ տեղեկացրել, որ այսօր՝ մարտի 3-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները չեն թույլատրում իրեն տեսակցել ՀՀ կառավարության շենքի մոտից բաժին բերված իր պաշտպանյալ Վարդգես Գասպարիին եւ խնդրել է Պաշտպանի աջակցությունը:
ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման հարցերով պատասխանատուն զանգահարել է ոստիկանության բաժնի պետին: Վերջինս հավաստիացրել է, որ փաստաբանը, հերթապահ մասին տեղեկացնելուց հետո, կարող է հանդիպել Վ. Գասպարիին:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը ժամը 14 անց 51-ին նաեւ այցելել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնի բաժին:
Բաժնում պարզվել է, որ թույլատրվել է փաստաբանի հանդիպումը Վ. Գասպարիին եւ փաստաբանը այդ ընթացքում եղել է Գասպարիի մոտ:
15 անց 10-ից հետո Վ. Գասպարին ազատ է արձակվել:





























