Մադագասկարում հարձակում է եղել երկրի նախագահի` Անդրի Ռաձուելինայի վրա: Ինչպես հաղորդել են իշխանությունների ներկայացուցիչները, նախագահը չի տուժել:
Հաղորդվել է, որ ավտոմեքենաների շարասյան շարժման ժամանակ նախագահի մեքենայի տակ սկսել է պայթուցիկ սարք աշխատել: Սակայն մեքենան շարունակել է ընթացքը եւ հասել մինչեւ նախագահի նստավայր:
Այլ մանրամասներ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ գործող նախագահը իշխանության է եկել 2009թ. ռազմական հեղաշրջման արդյունքում` պաշտոնանակ անելով նախկին նախագահ Մարկ Ռավալումանին:





























