Լիբիայից Թունիս փախած Եգիպտոսի քաղաքացիներին օգնելու համար կօգտագործվեն ԱՄՆ ռազմական օդանավերը:  Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Օբաման նաեւ Միջազգային զարգացման գործակալությանը հանձնարարել է լրացուցիչ քաղաքացիական ինքնաթիռներ վարձել` Լիբիայից փախստական օտարերկրացիներին հայրենիք հասցնելու համար: Առայժմ դեռ հայտնի չէ, թե քանի փախստական կտեղափոխվի Թունիսից:

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության գնահատականների` զանգվածային բախումների սկզբից սկսած` Լիբիայից մոտ 95 հազար մարդ է փախել Թունիս, եւս 83 հազարը` Եգիպտոս: Բ. Օբաման բարձր է գնահատել Եգիպտոսի եւ Թունիսի ջանքերը` նշելով, որ նրանք փախստականներին ընդունել են` «չնայած իրենց երկրի համար ոչ հեշտ անցումայի շրջանին»: