Դատավոր Շիրա Շենդլին հանձնարարել է դատախազությանը յոթնօրյա ժամկետում փոխել ռուսաստանցի ձեռնարկատեր Վիկտոր Բուտին պահելու պայմանները:

Դատավորը բավարարել է փաստաբան Ալբերտ Դայանի դիմումը, ով պնդել էր, թե ներկա պայմաններում իր պաշտպանյալը չի կարող լիարժեք իրացնել պաշտպանության իր իրավունքը: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` Բուտը, որպես վտանգավոր հանցագործ, գտնվում է առանձին խցում, փատաբանի հետ բոլոր հանդիպումները թույլատրվում են ապակյա միջնորմի մյուս կողմից:

Բուտին մեղադրում են ամերիկացիներին սպանելու նպատակով դավադրության, զենքի վաճառքի եւ ահաբեկչության աջակցության մեջ: