Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել  Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ին գրքի համար, որում վերջինս գրել էր, թե հրեաները մեղք չունեն Հիսուս Քրիստոսի մահվան մեջ:

Նեթանյահուն պապին նամակ է ուղարկել, որում հույս է հայտնել, որ աստվածաբանական ստեղծագործությունը գրելիս նրա ցուցաբերած հստակությունն ու քաջությունը կամրապնդեն կապերը հուդայականների եւ քրիստոնյաների միջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ձեզ արժանին եմ մատուցում վճռականության համար, որով դուք ձեր վերջին գրքում հերքում եք կեղծ մեղադրանքը, որը հարյուրավոր տարիներ հիմք է եղել հրեա ժողովրդի նկատմամբ ատելության համար»,- նշել է նա: