«Երկիր» օրաթերթը գրում է, որ Հանրապետական կուսակցության գրասենյակում երեկ երեկոյան խորհրդակցություն էր. այնտեղ էր նախագահ Սերժ Սարգսյանը: Գրասենյակի տարածքը հսկում էին մեծ թվով ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով մարդիկ: «Թե ո՞րն է խորհրդակցություն հրավիրելու պատճառը, մեզ չհաջողվեց պարզել:
Ենթադրելի է, սակայն, որ դա կարող էր կապված լինել կամ երեկ առավոտյան կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, կամ վաղը` Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումից առաջ ԼՂ բանակցային գործընթացում առաջացրած իրավիճակը կուսակիցների հետ քննարկելու անհրաժեշտությամբ»,-նկատում է թերթը:





























