Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առանց Ռուսաստանի հնարավոր չէ: Այդ մասին «Տրուդ» թերթին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Հարավային Կովկասի բաժնի ղեկավա Ֆելիքս Ստանեւսկին` մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը:

Նա նկատել է, որ բանակցություններում լույս է նկատվել 2009թ., երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրապարակեցին այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները: «Նրանք առաջարկում էին վերադարձնել Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ տարածքները, միջանկյալ կարգավիճակ տալ Ղարաբաղին, եւ միջանցք Հայաստանի հետ կապ պահելու համար: Բայց արդեն 2010թ. վերջին քաղաքական երկխոսությունը լռվեց տարաձայնությունների պատճառով: Կողմերը չեն ուզում զիջումների գնալ»,- հստակեցրել է Ստանեւսկին եւ հավելել, թե Հայաստանում օրինակ քաղաքական գործիչների մեծ մասը կռվել է 1989-94թ. եւ Ղարաբաղի հարցը նրանց համար անձնական հարց է:

Դաշնային Խորհրդի ԱՊՀ երկրների հանձնաժողովի նախագահ Վադիմ Գուստովն իր հերթին նկատել է, որ մտնելով փակուղի Հայաստանն ու Ադրբեջանն, առանց թմբկահարելու, պատրաստվում են վեճի արմատական լուծմանը: Երկու կողմն էլ վերջին տարներին հզորացնում են ռազմական պոտենցիալը»,- ասել է նա: Ըստ Գուստովի` պատահական չէ, որ Մեդվեդեւը կանչում է Սարգսյանին եւ Ալիեւին. Ռուսաստանին լարվածության օջախ պետք չէ օլիմպիական Սոչիիի մերձակայքում: