Թուրքիան հույս ունի խորացնել ռուսական բիզնեսի հետ փոխգործակցությունը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը ռուս-թուրքական մառեւտրատնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի նախաշեմին, որը Կազանում պետք է կայանա մարտի 4-ին:
Քննարկումների հիմնական թեմաներ կդառնան առեւտրային հարաբերությունները կարգավորող հարցերը։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը Սամսուն-Ջեյհան նավթատարաի շինարարության նախագծի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեն, որը կվերաբերի նախագծի տնտեսական մոդելին:
Սամսուն-Ջեյհան նախատեսվող նավթատարը նպատակ ունի ապահովել անմշակ նավթը Ռուսաստանից եւ Ղազախստանից հասցնել Բոսֆոր եւ Դարդանել։
Թուրքիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի կառավարությունները 2009 թվականի հոկտեմբերի 19-ին Միլանում Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարության շրջանակներում միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել։ Նավթատարի երկարությունը 555 կիլոմետր է: Նախատեսվում է, որ նավթատարը կշահոգործվի 2012 թվականին:




























