Մայիսի 6-ին Իտալիայում քառօրյա համազգային գործադուլներ կանցկացվեն՝ ի նշան վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ բողոքի: Այս մասին հայտարարել է Աշխատանքի իտալական համաժողովրդական համադաշնության, երկրի ամենամեծ արհմիության գլխավոր քարտուղար Սյուզաննա Կամուսոն:

Նախատեսվում է, որ բողոքի ակցիաներ կանցկացվեն Իտալիայի տասնյակ քաղաքներում, որոնք նպատակ կունենան ուշադրություն  սեւեռել մասնավորապես զբաղվածության ոլորտի խնդիրների վրա։