Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մարտի 3-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել անչափահաս՝ 16-ամյա Ռաֆայել Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա փետրվարի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի մի խանութից գողացել է «Սամսունգ-3600» բջջային հեռախոս:

Տղան հանձնվել է ծնողների հսկողությանը:

Կատարվում է քննություն: