Ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդում պետության ներկայացուցիչները քվեարկելու են ռուսական գազային հոլդինգի վարչության նախագահի պաշտոնում Ալեքսեյ Միլլերի պայմանագրի երկարաձգման օգտին, որն առաջիկայում ավարտվում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Այո, նման հրահանգ ստորագրվել է»,- ասել է նա` հստակեցնելով, որ տնօրենների խորհրդի նիստը կայանալու է մարտի 22-ին:
Միլլերը ղեկավարում է «Գազպրոմը» 2001 թվականից: Նրա ներկայիս հինգամյա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2011թ. մայիսին: 2009թ. Միլլերը դարձել է արդյունավետ թոփ-մենեջերների համաշխարհային հնգյակի անդամ Harvard Business Review-ի վարկածով:





























