Ոստիկանության «Երեւան» կայարանի գծային բաժնի ծառայողները մարտի 3-ի կեսօրին կայարանի գյուղմթերքների շուկայից, գողություն կատարելու կասկածանքով,   բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 37-ամյա Ռոմանոս Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի սկզբներին, շուկային կից կրպակի փականի միջուկը փոխելիս, գողացել է նոր միջուկի բանալիներից մեկը, որի միջոցով էլ մարտի 2-ին եւ 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, կրպակից գողություն է կատարել` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է քննություն: