Բրիտանական դեսպանատունը մարտի 9-ին հրավիրում է հայաստանյան հասարակական կազմակերպություններին ներկա գտնվել դպրոցահասակ երեխաների բանավեճին, որի ընթացքում կքննարկվի հենց իրենց՝ ՀԿ-ների դերը հասարակության կյանքում:

Դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանությունն այդկերպ է որոշել նշել 2010-ին Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, հակամարտությունների լուծմանը եւ եվրոինտեգրմանն ուղղված իրենց ծրագրերի հաջողությունները:

Բանավեճը կընթանա Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի կողմից մշակված եւ իրականացված հեռուստատեսային բանավեճի ֆորմատի հիման վրա:

Կայանալիք միջոցառմանը ներկա կգտնվեն ոչ միայն դեսպանատան հետ համագործակցող ՀԿ-ների ներկայացուցիչները, այլ նաեւ դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդունելությունը հյուրընկալելու է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը: