Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում մարտի 4-ի երեկոյան ցուցարարների խումբը ներխուժել է տեղի ազգային անվտանգության ծառայության բաժին: Ցուցարարները, որոնք պահանջում են պարզեցնել պետական անվտանգության ծառայությունը, հաջողվել է մտնել շենքի առաջին հարկ, ինչից հետո նրանց ուղղությամբ կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցները: Մի քանի մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Պետական անվտանգության ծառայության լուծարումը Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների պահանջներից մեկն էր: Այդ ծառայությունը մեղադրվում է այլախոհների նկատմամբ բռնություններ կիրառելու եւ հետապնդումների մեջ: Ցուցարարները միաժամանակ պահանջում էին հետաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում գործում է 1981 թվականից:
Հիշեցնենք, որ մի քանի օր տեւած զանգվածային հակակառավարական ցույցերից հետո Մուբարաքը, որը երկիրը գլխավորում էր շուրջ 32 տարի, փետրվարի 11-ին հրաժարական տվեց:





























