«Մեզ հասած տեղեկություններով, Հայաստանի իրավապահները երկրի տարածքում գտնվող բոլոր «օրենքով գողերին» զգուշացրել են ձեռնպահ մնալ ակտիվ դրսեւորումներից եւ քրեական նախաձեռնություններից: Հակառակ պարագայում քրեական աշխարհի պարագլուխներին սպառնացել են ազատազրկմամբ:
Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս հրահանգը պայմանավորված է երկրում ակտիվ քաղաքական շրջանի մեկնարկով, որի ժամանակ իշխանությունները չեն ցանկանում ավելորդ գլխացավանք ունենալ քրեական աշխարհի հետ»,-գրում է «Ժամանակ» օրաթերթը:





























