Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Սոչի:
Հայաստանի նախագահի օդանավն այս րոպեներին վայէջք է կատարել Սոչիի օդանավակայանում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։
Նշենք, որ սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։





























