Եգիպտոսում Ալեքսանդրիա քաղաքում մարտի 4-ին ցուցարարների խումբը ներխուժել է պետական անվտանգության ծառայության տեղի բաժանմունք, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Պետանվտանգության ծառայության լուծարումը պահանջող ցուցարարներին հաջողվել է ներխուժել շենքի առաջին հարկ, որից հետո նրանց ուղղությամբ իրավապահները կրակ են բացել: Մի քանի մարդ վիրավորվել է:
Պետական անվտանգության ծառայության լուծարումը, որը մեղադրվում է այլախոհների նկատմամբ բռնություններ կիրառելու եւ հետապնդումների մեջ, Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջող ցուցարարների հիմնական պահանջներից մեկն էր: Ցուցարարները միաժամանակ պահանջում էին հետաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում գործում է 1981 թվականից:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ տեւած զանգվածային հակակառավարական ցույցերից հետո Մուբարաքը, որը երկիրը գլխավորում էր շուրջ 32 տարի, փետրվարի 11-ին հրաժարական տվեց, իշխանությունը հանձնելով երկրի զինված ուժերի գերագույն խորհրդին:
Զինվորականները խոստացել են 6 ամսվա ընթացքում անցկացնել նախագահական ընտրություներ:




























