Լիբիայի դաժան մարտերից հետո ապստամբները գրավել են Ռաս-Լանուֆ նավթային նավահագիստը: Այն գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 600 կմ դեպպի արեւմուտք: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Ականատեսների վկայությամբ, քաղաքը գրավելու ժամանակ, Քադաֆիի զորքերը օգտագործել են ուղղաթիռներ եւ համազարկի ռեակտիվ սարքավորումներ: Նրանք նաեւ հայտնում են, որ սպանվածների թվում 130-ը Քադաֆիի կողմից վարձված օտարերկրացիներ են:

Նշենք, որ այս գիշեր Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերը հարձակվել են Լիբիայի ռազմավարական նշանակություն ունեցող Էզ-Զավիա քաղաքի վրա, որը գտնվում է Տրիկոլիից 50 կմ հեռավորության վրա: Դաժան մարտերի հետեւանքով Էզ-Զավիայում զոհվել է 30 մարդ: Չնայած Քադավիի զորքերը մի քանի անգամ փորձել են գրավել այս քաղաքը, սակայն այն շարունակում է մնալ ապստամբների ձեռքում:

Քաղաքի բնակչությունն արդեն երկու շաբաթ է պաշտպանում է քաղաքը, որի երկնքում անընդհատ ուղղաթիռներ են թռչում:

Միաժամանակ, Քդաաֆիի ավագ որդին՝ Սեիֆ ալ-Իսլամը «Ալ Ջազիրային» տված բացառիկ հարցազրույցում  խոստացել է «մոտ օրերս զարմացնել ամբողջ աշխարհին անակնկալներով, րոնք տեղի կունենան Լիբիայում»: