Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է Հզբոլահի Ստամբուլի պատասխանատուն։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Բահաթթինը, ով համարվում է Հզբոլահի Ստամբուլի պատասխանատուն, ձերբակալվել է Իրանից Թուրքիա ժամանելուց րոպեներ անց՝ օդանավակայանում սահմանապահ անցակետում։
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նրան տեղափոխել են Ստամբուլի ոստիկանության քաղաքային վարչություն։



























