Գամբինո քրեական ընտանիքի պարագլուխ Ֆրենկի Քալիի սպանության մեջ մեղադրվողը հայտնվել է ատելության դրսեւորումների ազդեցության ներքո։ Այս մասին ասել է նրա փաստաբան Ռոբերտ Գոթլիբը, տեղեկացնում է Americaru-ն։

Նրա խոսքով՝ նրա պաշտպանյալ Էնթոնի Կոմելոն «միանշանակ մեղավոր չէ»։ Ատելության դրսեւորումը խիստ ազդել է նրա պաշտպանյալի վրա։ «Այդ ազդանշանները բխել են աջ ուժերի եւ քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ ուղիղ Սպիտաի տնից»։ «Կատարվածն անմիջապես կապված է ատելության հետ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Քալին գնդակահարվել էր Նյու Յորքի իր տան առջեւ անցած շաբաթ։ Նրա վրա կրակել են վեց անգամ եւ մեքենայով անցել վրայով։ Քալին 2008-ին 16 ամիս նստել էր բանտում դրամաշորթության համար մեղադրվելուց հետո։ Ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ 53-ամյա տղամարդու մահը Նյու Յորքում մաֆիայի պարագլխի առաջին սպանությունն էր վերջին 34 տարում Փոլ Կաստելանոյի՝ Գամբինո ընտանիքի մեկ այլ պարագլխի մահվանից հետո, որն սպանվել էր Ջոն Գոթիի հրամանով։ Գոթին մահացել է բանտում 2002-ին։ Գամբինո ընտանիքը հինգ իտալական մաֆիոզ ընտանիքներից մեկն է Նյու Յորքում (Գամբինո, Ջենովեզե, Լուկեզե, Կոլոմբո ու Բոնանո)։ Վարկածներից մեկի համաձայն՝ Ջոն Գոթիի եղբայրը՝ 73-ամյա Ջին Գոթին կարող էր պատվիրած լինել Քալիի սպանությունը։ Մյուս վարկածների համաձայն՝ Քալին սպանվել է իր իսկ ստորադասի ձեռքով, որը նրա վրա ատամ է ունեցել, կամ էլ նորահայտ կլանների կողմից, որոնք իրենց տեղն են փնտրում գանգստերական արեւի տակ։