Բրիտանացի 74-ամյա կոնստեբլ Քիթ Սմիթը Էսեքս կոմսությունից տաք հետքերով հետապնդել եւ կալանել է 45 տարով իրենից երիտասարդ կարգազանցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Sun-ին։
Սկզբում ոստիկանը հետապնդել է կասկածյալին իր ծառայողական մեքենայով, իսկ երբ վերջինը դուրս է եկել մեքենայից, նրա հետեւից վազել է տնամերձերով, որտեղ էլ ձերբակալել է նրան։
Կալանվածը 29-ամյա Փոլ Թեյթն է, որը մեքենա վարելու իրավունք չի ունեցել, այն վարել է առանց ապահովագրման եւ չի ենթարկվել ոստիկանի պահանջներին։ Նրան մեղադրանքներ են ներկայացվել։
«Չնայած նա 74 տարեկան է, բայց ոչ միայն մեքենա էր վարում, այլեւ վազում էր կասկածյալի հետեւից՝ արդյունքում կալանելով նրան հարեւան տան այգում»,- ասվում է կոմսության ճանապարհային ոստիկանության Թվիթերում։





























