Թուրքիան մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո պատրաստվում է լուծել Սիրիայի հարցը «դաշտում», բայց ոչ բանակցությունների ճանապարհով, տեղեկացրել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ունեցած ելույթում, տեղեկացնում է ՄԿ-ն՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքով Էրդողանի ելույթին։

«Ընտրություններից հետո առաջին գործը կլինի սիրիական հարցի լուծումը «դաշտում», ոչ թե սեղանի շուրջ, եթե դա հնարավոր լինի։ Երկուշաբթի օրվանից մենք նոր էներգիայով ճանապարհ կընկնենք»,- ասել է նա։

Ավելի վաղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել սկսել գործողություն Եփրատից եւ սիրիական Մանբիջում՝ ուղղված սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ը նրանց դուրս չբերի տարածքից։ Ավելի ուշ նա տեղեկացրել էր Սիրիա զորքեր մտցնելը հետաձգելու մասին, ինչից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր արաբական հանրապետությունից իր զորքերը դուրս բերելու մասին։