Թաիլանդի Փհուքեթ կղզու Փաթոնգ լողափում աշխատող փրկարարը թաիլանդական պետական վիճակախաղում շահել է 30 մլն բատ (961 հազար դոլար), հայտնում է Thaier պորտալը:

Փհուքեթի 32-ամյա բնակիչ Նարա Նալաքը, որը 15 տարի լողափում փրկարար է աշխատում, անցյալ շաբաթ առաջին անգամ գնել է վիճակախաղի մեկից ավելի տոմս:

«Ես նախկինում երբեմն գնում էի վիճակախաղի տոմս, միայն մեկ տոմս: Իսկ հիմա չգիտես ինչու որոշեցի 5 տոմսի լրակազմ գնել: Ինձ դուր եկավ 767 կոմբինացիան, եւ վերցրեցի այդ կոմբինացիայով 5 տոմս»,- ասել է պորտալին փրկարարը:

Նալաքի գնած շահած 5 տոմսերը թողարկիվել էին 109767 համարով: Դրանք այս համարով 12 տոմսից 5-ն էին, որոնք թողարկվել էին վիճակախաղի տպաքանակով, որի խաղարկությունն անցկացվել է ապրիլի 1-ին: Մեկ շահող տոմսի առաջին մրցանակը կազմում է 6 մլն բատ (192 հազարի դոլարից ավելի): Խաղարկությունից հետո առաջին մրցանակը ստացած համարով յուրաքանչյուր տոմսը դառնում է շահող եւ արժի 6 մլն բատ:

«Ես այդ փողը կծախսեմ ամբողջ ընտանիքի վրա: Կօգնեմ հորս, կապահովեմ երեխաներիս կրթությունը, կվերանորոգեմ մեր տունը, ընտանիքի համար ինչ-որ բան կգնեմ»,- ասել է նա:

Թաիլանդի պետական վիճակախաղը գոյություն ունի 1874 թվականից: Այն ներկայումս խաղարկվում է ամիսը 2 անգամ, ամսվա 1-ին եւ 16-ին: Վիճակախաղը պետության մենաշնորհն է եւ Թաիլանդում թույլ տրված քիչ թվով ազարտային խաղերից մեկը: