Արեւելքի հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսի մասին  «անկեղծ» խոստովանությունը զարմացրել է հանդիսատեսին։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Գյունայ»  ռեստորանում համերգային ծրագրով հանդես գալու ժամանակ Թաթլիսեսը բեմ է հրավիրել իր ընկեր Ահմեդ Սելչուք Իլքանին, ում ներկայացրած պատմությունը դժվար կացության մեջ է գցել Իբրահիմ Թաթլիսեսին։

«Իբոն ամուսնանալուց հետո մի օր ինձ ասաց, թե 3 տարի է՝ ամուսնացած է, բայց կնոջից էներգիա չի կարողանում ստանալ։ Ես էլ նրան հարցրեցի, թե այդքան ժամանակ ինչպե՞ս է վարվել։ Իբոն պատասխանեց, թե «լեւի» էներգիա է օգտագործել»,-պատմել է Թաթլիսեսի ընկերը։

Հանդիսատեսը սկսել է ծիծաղել, իսկ Թաթլիսեսը հայտնվել է դժվար կացության մեջ՝ չիմանալով, թե ինչպես դուրս գա ստեղծված դրությունից։