Լատվիայի նախագահի նստավայրում` Ռիգայի պալատում կայացել է Հայաստանի եւ Լատվիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիսա Զատլերսի հանդիպումը:
Նախագահների դռնփակ հանդիպմանը հաջորդել է Հայաստանի եւ Լատվիայի պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը: Հայաստանի պատվիրակության կազմում Ռիգա են մեկնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Հասմի Պողոսյանը, էկոմոնիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաեւ խորհրդարանի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի եւ վարչապետ Վալդիս Դոբրովսկիսի հետ, կմասնակցի հայ-լատվիական բիզնես-համաժողովին:





























