Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստել է հերթական զեկույցը՝ Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2011 թ. Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2011 թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրել է 4,6 տոկոս աճի կանխատեսումը։
Սակայն տնտեսության աճի վրա ազդող գործոնների նկարագրությունը ՎԶԵԲ-ի եւ կառավարության մոտ չեն համընկնում։ Օրինակ՝ ՎԶԵԲ-ը նշում է դրամական ներհոսքերի վերականգնման ու պղնձի բարձր գների մասին, իսկ կառավարությունը մեծ հույսեր է կապում գյուղատնտեսության աճի ու վերամշակող արդյունաբերության հետ։
ՎԶԵԲ-ը խորհուրդ է տալիս ՀՀ կառավարությանը՝ շարունակել բիզնես-միջավայրի բարելավման աշխատանքները, եւ հատուկ ընդգծել է հարկային բարեփոխումների կարեւորությունը։




























