Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին թուրքական TRT-ին տված հարցազրույցում նշել է, թե Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների ներքին կողմի մասին տեղեկանալուց հետո այդ ամենի մասին կարծիքները կտրուկ կփոխվեն։
Անդրադառնալով Լիբիայից տեղահանված թուրքերին, Քադաֆին նշել է, թե նրանց համար վերադարձի դուռը միշտ էլ բաց է՝ հիշեցնելով, որ Լիբիան Թուրքիայի հետ համատեղ պատմություն ունի:
Քադաֆին Լիբիայի դեպքերի համար կրկին մեղադրել է Ալ Ղաիդային եւ Բեն Լադենին՝ խոսքում անդրադառնալով նաեւ Լիբիայի օդային սահմանի փակման խնդրին։ «Թուրքական բանակը տարիներով պայքարում է ահաբեկիչների դեմ։ Ինչո՞ւ Թուրքիայի օդային սահմանը չի փակվում։ Ինչո՞ւ ԱՄՆ-ը եւ Եվրոպան այդ հարցով որոշում չեն ընդունում։ Ինչո՞ւ»,-հարցրել է Քադաֆին՝ ականարկելով, որ Լիբիայի նկատմամբ այլ վերաբերմունք է իրականացվում։
Քադաֆին նաեւ հայտնել է, թե Լիբիան մարդասիրական օգնության կարիք չունի, քանի որ դրա համար Լիբիան բավականաչափ գումար ունի։





























