Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարները Ռիգայում պայմանագիր են ստորագրել Եվրամիության Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում Լատվիայի կողմից Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին:
Ինչպես ճեպազրույցում նշել է Լատվիայի նախագահ Վալդիսա Զատլերսը, Ռիգան պատրաստ է աջակցել Եվրոպային Հայաստանի մերձեցմանը:
Նրա խոսքով, Լատվիան մեծ փորձ է կուտակել եվրոինտեգրման ոլորտում եւ կարող է տեխնիկական աջակցություն ցուցաբերել: Նա նշել է, որ աջակցությունն ավելի կհեշտանա, քանի որ լատվիացի փորձագետները տիրապետում են ռուսերենին, նաեւ երկու երկրները դուրս են եկել միասնական սոցիալ-քաղաքական տիրույթից:
Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կատարված քայլերից հետո Հայաստանի շարքային քաղաքացիներն անձամբ իրենց վրա կզգան այդ արդյունքները: «Երկրում շոշափելի կդառնա տնտեսական ակտիվությունը, կբարելավվեն սոցիալական պայմանները»,- ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանն իրականացնում է ծրագիրը ժամանակացույցի համաձայն:





























