ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը աջակցում է Վենեսուելայի Կոնգրեսի առաջնորդ Խուան Գուայդոյի՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ռազմական ապստամբության կոչին:
«ԱՄՆ-ն լիովին աջակցում է Գուայդոյի՝ «Operacion Libertad» գործարկելու կոչին: ԱՄՆ-ն աջակցում է Վենեսուելայի ժողովրդի ազատության եւ ժողովրդավարության ձգտմանը»,- նշել է Պոմպեոն Twitter-ում՝ հավելելով, որ անհնար է ժողովրդավարությանը հաղթել:
Կարակասը պատասխանել է Վաշինգտոնին
ԱՄՆ-ն Վենեսուելայի զինված ուժերին կոչ անելով աջակցել ընդդիմադիր խորհրդարանին, ստորագրել է պետական հեղաշրջման տակ, կարծում է երկրի ԱԳ նախարար Խորխե Արեասան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պետական հեղաշրջման ղեկավարները անվերապահորեն ընդունում են իրենց հեղինակությունը: Թրամփի վարչակազմը հուսահատորեն փորձում է Վենեսուելայում ներքին կոնֆլիկտ ստեղծել: Վենեսուելայի ժողովրդավարական ինստիտուտները երաշխավորում են երկրում խաղաղությունը: Թրա՛մփ, ձեռքերդ հեռու Վենեսուելայից»,- Twitter-ում գրել է Արեասան:
Խուան Գուայդոն եւ նրա կողմնակիցները հավաքվել են «Լա Կառլոտա» ռազմաբազայի առջեւ ավտոմայրուղու վրա: Ավելի վաղ Գուայդոն Վենեսուելայի ժողովրդին եւ բանակին կոչ էր արել փողոցներ դուրս գալ՝ ավարտելու Նիկոլաս Մադուրոյի տապալման «Ազատություն» գորոծողությունը:




























