Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, հուլիսին Թուրքիա այցելի, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

«ԱՄՆ նախագահը հունիսին այցելելու է Եվրոպա, նա մեկ ամիս հետո նաեւ Թուրքիա այցելելու ցանկություն է հայտնել,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը: - Սակայն ստույգ օրը դեռ չի որոշվել»:

Չավուշօղլուի խոսքով՝ «Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահները վերջին հեռախոսազրույցներում դրական հունում տարբեր թեմաներ են քննարկել»:

Մեկնաբանելով Սիրիա ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի այցի արդյունքները՝ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան եւ Վաշինգտոնը «բոլոր թեմաներով փոխըմբռնման չեն հասել», որոնք բարձրացվել են Թուրքիայում ամերկացի դիվանագետի հետ հանդիպումների ժամանակ: