Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում պատրաստվում են ֆրանսիական երգի միջբուհական փառատոն-մրցույթի։ Փառատոնն անցկացվում է 2009 թվականից՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ, NEWS.am-ին հայտնեցին համալսարանի մամուլի ծառայությունից։
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ապրիլ ամսվա կեսերին։ Յուրքանչյուր մասնակից բուհ կներկայացնի ֆրանսիական մի քանի երգ։ Ժյուրիի կազմում կլինեն Հայաստանի հայտնի երաժիշտներ. հաղթողը երկու շաբաթով կմեկնի Ֆրանսիա։



























