Հայազգի Արթուր Օհանյանը ճանապարհորդ է, ով երազում է կտրել-անցնել ողջ Ռուսաստանը: 2010թ. օգոստոսի վերջից նա իր հավատարիմ Գրաֆ հովվաշան հետ ճամփորդում է քաղաքներով: Հեռավոր ճանապարհորդության համար նա բավականին արտասովոր տրանսպորտային միջոց է ընտրել` կցորդավոր հեծանիվ, որտեղ տեղավորվում է անհրաժեշտ ամեն ինչ` իրերից մինչեւ գործիքներ, հաղորդում է «Վեստի Տուլան»:
Արթուրն արդեն անցել է հազար կիլոմետր: Հայաստանից նա հասել է մինչեւ Մոսկվա, իսկ հիմա հակադարձ ուղին է` Տուլայով: Գնացքով, ավտոմեքենայով ճանապարհորդությունը նրա համար չէ, Արթուրի ճամփորդության գլխավոր բաղադրիչը շփումն է: «Ճանապարհին հանդիպում ես շատ բարի մարդկանց: Նրանք կանգնում են, շփվում, լուսանկարվում ինձ հետ»,-պատմել է ճանապարհորդը:





























