Պարբերականը անդրադարձել է ուրբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանում ֆիննական հեռուստառադիոընկերություններից մեկի նկարահանող խմբի անդամներին մուտքի արտոնագիր չտրամադրելուն: Նշենք, որ 4 լրագրողներից բաղկացած միջազգային խմբի անդամները Հայաստանում մուտքի արտոնագրեր չտրամադրելու հետեւանքով խմբի անդամները ժամեր շարունակ մնացել են օդանավակայանում:
Օդանավակայանից «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ լրագրողական խումբը Երեւան էր գալիս Կովկասի զինված հակամարտությունները թեմայով վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով: «Մինչդեռ, «Ինտերֆաքսի» վստահելի աղբյուրը հայտնել է, թե նրանք «խնդիրներ են ունեցել, ամենայն հավանականությամբ, այն կողմի հետ, որի հետ Հայաստանը միասնական սահմանապահ համակարգ ունի»: Աղբյուրը հայտնել է նաեւ. «Անդրյուս Բրոկասը` նկարահանող խմբի պրոդյուսերը, հայտնի է որպես Ադրբեջանի լավ բարեկամ եւ Ադրբեջանի Մշակույթի նախարարության հետ լավ վարձատրվող ծրագիր է իրականացնում եւ այդ մասին մամուլում բազմիցս գրվել է»,-մեջբերում է «Ժամանակ»-ը:





























