ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը մարտի 10-ին անդրադարձ է կատարել Կովկասին, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ղարաբաղյան հիմնախնդրին։

«ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համատեղ ջանքերը բերել են տարածաշրջանային առաջընթացի, սակայն տարածքային վեճերը եւ քաղաքական-տնտեսակա ն բարեփոխումների անհրաժեշտությունը շարունակում են լուրջ խոչընդոտ մնալ Կովկասի կայունության համար։

Մենք եվրոպացիների հետ միասին այսուհետ եւս նպաստելու ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ մեր ազդեցությունը ուժեղացնելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի»,- ասել է նա։